Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 16-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.
-
Աթոյան – Նոր Արեշ՝ 5-րդ փողոցների խաչմերուկ,
-
Ն. Զարյան փողոց հ.72 հասցեի հարակից ճանապարհահատված,
-
հ. 51 դպրոցի հարևանությամբ՝ Մամիկոնյանց փողոց հ. 82 և հ. 14 դպրոցների հարակից ճանապարհահատված,
-
Կորյունի փողոցի հ.12/1 հասցեի հարակից ճանապարհահատված,
-
Նորագավիթի 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկ՝ հ. 98 դպրոցի մոտակայք,
-
Ն. Տիգրանյան փողոց՝ հ. 54 դպրոցի հարևանությամբ: