Սեպտեմբերի 15-ին Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Opel»-ին:
1lurer.am-ի հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնեցին, որ ժամը 15:31-ին «Հերացի» հիվանդանոցից հաղորդում է ստացվել Տիգրանյան 14 հասցեի մոտից վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված տուժած քաղաքացու մասին:
«Ձախ սրունքի տրավմատիկ ամպուտացիայով հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- հայտնեցին ՆԳՆ-ից: