Երևանի տրանսպորտից օգտվող և չվճարող քաղաքացիների վարչական տուգանքների թիվը 200-ից ավելի է: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Վալիդացիաների թվի շատ մեծ փոփոխություն ունենք օգոստոս ամսին: Կտրուկ աճ է տեղի ունեցել՝ մոտ 15, 18 տոկոս: Մինչ այս պահը շարունակաբար աճում են մեր թվերը: Էականորեն վարչարարությունը հնարավորություն է տվել մեզ վերականգնել ֆինանսական մեր հոսքը, որն ուղղվում է տրոլեյբուսների, ավտոբուսների գնմանը և այս ենթակառուցվածքի պահպանմանը»,- նշեց Տիգրան Ավինյանը: