ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինն իրար այնքան են ատում, որ չեն կարող միմյանց հետ շփումներ ունենալ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ այդ ատելության պատճառով ինքը ստիպված կլինի ներգրավվել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների բանակցություններում: «Ես յոթ պատերազմ եմ կանգնեցրել: Կարծում էի՝ այս մեկն ինձ համար հեշտ կլինի, բայց պարզվեց, որ դժվար է», - նշել է Թրամփը՝ հավելելով՝ շուտով կլինեն բանակցություններ: ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ ասել է, որ պատրաստ է խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները, սակայն Եվրոպան պետք է դադարի Ռուսաստանից նավթ գնել:
Լրագրողների խնդրանքով Դոնալդ Թրամփը նաև մեկնաբանել է սեպտեմբերի 9-ին Իսրայելի հարվածները Կատարին՝ ուղղված ՀԱՄԱՍ-ի ղեկավարության դեմ: Նա շեշտել է՝ Կատարը Միացյալ Նահանգների դաշնակիցն է, և Իսրայելը և մյուս երկրները պետք է զգույշ լինեն իրենց գործողություններում:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: