ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը «Երաժշտական հրավառություն» համերգային ծրագրով մեկնում է աշնանային հյուրախաղերի Ֆրանսիա և Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որի ընթացքում կներկայացնի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 16 ին՝ երևանյան համերգով. հանդիսատեսին կներակայացվեն Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Շառլ Ազնավուրի, Վաղարշակ Կոտոյանի, Կոնստանտին Պետրոսյանի և Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։
Հյուրախաղերի ժամանակացույց՝
-
Սեպտեմբերի 25` Փարիզ
-
Սեպտեմբերի 28` Սիեթլ
-
Սեպտեմբերի 29` Լաս Վեգաս
-
Հոկտեմբերի 2` Լոս Անջելես
-
Հոկտեմբերի 4` Նյու Յորք
-
Հոկտեմբերի 5` Բոստոն
Հյուրախաղերի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Տիգրան Մանսուրյանի և Շառլ Ազնավուրի նոր գործիքավորված գլուխգործոցները՝ մաեստրո Սիփան Օլահի ղեկավարությամբ։
Մենակատարներ՝
-
Սիփան Օլահ՝ տենոր, գեղարվեստական և համերգային ղեկավար (Միացյալ Թագավորություն)
-
Հայարփի Եղիկյան. սոպրանո (Միացյալ Թագավորություն)
-
Աստղիկ Վարդանյան. ջութակ
-
Սոնա Բարսեղյան. դաշնամուր
-
Ջոել Մարտին. դաշնամուր (ԱՄՆ)
-
Հակոբ Մուրադյան. հոբոյ (Հայաստան-Ֆրանսիա)
-
Աշոտ Ղարիբյան. թավջութակ: