Հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք հերթական համապետական ընտրություններից առաջ Կրեմլը վերակենդանացնում է գործակալական ցանցը. քաղաքագետների պնդումն է:
Մասնագետները մեկնաբանում են «Ինսայդեր» պարբերականի զեկույցը, որում նշվում է, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմում ստեղծվում է ռազմավարական գործընկերության և համագործակցության նոր վարչություն, որի իրական նպատակը նախկին ԱՊՀ պետություններում լրտեսություն իրականացնելն է լինելու:
Հրապարակման մեջ նշվում է, որ Մոսկվան փոխել է ռազմավարությունը, քանի որ նախորդ քսան տարում ծախսած ահռելի գումարը նպատակին չի ծառայել: Վերլուծաբանները նկատում են, որ Կրեմլի քարոզչական թիմն էլ փոփոխության է ենթարկվում ու կարևոր խնդիր են համարում, որ մեր երկիրը Մոսկվային թույլ չտա բացել հաշիվը այս յուրօրինակ պայքարում:
Մանրամաասները՝ Վոլոդյա Մուշեղյանի տեսանյութում։