Մեկ միլիարդ 912 մլն դրամ՝ Հրազդանի թիվ 2 հիմնական նորակառույց դպրոցին, նույն համայնքում պետբյուջեից 929 մլն դրամ էլ հատկացվել է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի շինարարությանը: Նորակառույց միջնակարգ դպրոց ու նախակրթարան ունի նաև Ջիլ բնակավայրը, որի կառուցման արժեքը կազմել է ավելի քան 880 մլն դրամ: Կոտայքի և Գեղարքունիքի նորակառույցներ է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: