«Լավ սովորիր, որ լավ ապրես». վարչապետը չափազանց կարևոր է համարում աշակերտներին ուղղված նոր ուղերձը, որը փակցված է նորակառույց դպրոցներում:
Փաշինյանը նշում է՝ դպրոցում աշակերտները պետք է սովորեն լավ ապրել և սովորեն՝ ինչ է նշանակում լավ ապրել: Ու որպեսզի այդ պատկերացումների տարբերությունները հանրության պառակտման չբերեն, երկրի ղեկավարի խոսքով՝ այն պետք է կապված լինի արժեքներով:
Նիկոլ Փաշինյանը նոր հայեցակարգի մասին խոսել է Լոռու մարզի նորակառույց դպրոցում: Շրջայցի ընթացքում նա նաև նորաբաց բուժկենտրոնում է եղել:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։