Կենտրոն վարչական շրջանը մասնավորի հետ գործակցությամբ իրականացրել է հերթական նախաձեռնությունը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Բակերում մարզական կյանքն ակտիվացնելու նպատակով կառուցված նոր ու հարմարավետ մարզահրապարակում երեխաները հնարավորություն ունեն խաղալ ֆուտբոլ և բասկետբոլ: Այն հագեցած է անհրաժեշտ սպորտային կահավորմամբ:
Մայրաքաղաքում շարունակվելու է նմանատիպ մարզադաշտերի կառուցումը: