ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 11-12-ը:
Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
9-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության,
-
6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու,
-
4 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
3 դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության,
-
2-ական դեպք՝ համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու։
Բացահայտվել են նաև կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, շորթման, դրամանենգության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության, ինքնիրավչության, փաստաթղթի կեղծիքի, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
2 դեպք՝ բնակարանային գողության։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։