Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուի հետ:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության արդիական հարցերի շուրջ:
Հաջիևը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է նաև Մերձավոր Արևելքի վերաբերյալ միջոցառման, ներկայացրել տարածաշրջանում խաղաղության օրակարգը: