Կառավարությունը հավանություն է տվել Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին Հայաստանի բաժանորդագրության գործիքին: Բանկը 2015-ին հիմնադրել է Չինաստանը, որին անդամակցում են 106 հաստատված, հիմնադիր 57 անդամ երկրներ: Նշվում է, որ բանկին միանալը Հայաստանին հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին: Եվրոպական ներդրումային բանկի հետ պայմանագրով՝ 50 մլն եվրո վարկային միջոցները կուղղվեն Դիմակայուն Սյունիք ծրագրին, որն ընդգրկում է պատերազմից զգալիորեն տուժած համայնքները:
Գործադիրի նիստում վարչապետը նշել է, որ խաղաղության օրակարգը ձևավորվել է 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում, իսկ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ձևավորվել է հասարակության հետ անմիջական շփումների արդյունքում: