Հանրապետությունում սեպտեմբերի 10-11-ը բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
-
22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
-
18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
-
10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
-
9 դեպք՝ խարդախության.
-
7 դեպք՝ հոգեկան ներգործության.
-
6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
-
4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, սառը զենքի հայտնաբերման.
-
3-ական դեպք՝ խուլիգանության, թմրանյութի իրացման.
-
2-ական դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու:
Բացահայտվել են նաև կողոպուտի, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, հետամտելու, փաստաթղթի կեղծիքի, ինքնավնասման, դատական ակտը չկատարելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության
-
1-ական դեպք՝ խարդախության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։