ՆԳ նախարարությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները․ տեղադրվել են իրազեկող արագաչափեր։
Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ճանապարհների իրազեկող արագաչափերը՝
-
Խախտում չեն արձանագրում:
-
Վարորդը չի տուգանվում:
Այս արագաչափերը՝
-
Իրազեկում են:
-
Ուշադրություն են հրավիրում:
Եթե արագաչափի ցուցատախտակին արագությունը նշվում է՝
Կանաչ գույնով – նշանակում է, որ ընթանում եք թույլատրելի արագությամբ։
Կարմիր գույնը – նախազգուշացում է, որ գերազանցել եք սահմանված արագությունը, և անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել ընթացքի արագությունը։
ՆԳ նախարարությունը վարորդներին հորդորում է չգերազանցել սահմանված արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգի տակ չդնելով երթևեկության մասնակիցների՝ վարորդների, ուղևորների և հետիոտների կյանքն ու առողջությունը։