Ադրբեջանական խոսույթը հայկական լսարանում տարածողների նպատակները պարզ են՝ ազդել բնակչության վրա, հավաքել քաղաքական կապիտալ: Օրերս էլ ակտիվացել են ժամանակավրեպ, կոնտեքստից կտրված լուրերի տարածումն ու տիրաժավորումը: Մինչդեռ փորձագետը բացառում է, որ ադրբեջանական լրահոսում հայտնվի Խաղաղության խաչմերուկ` հայկական ձևակերպումը: