Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Հայաստան-Իռլանդիա հանդիպման 2-րդ խաղակեսում 2-րդ գոլն է ուղարկել Իռլանդիայի դարպասը:
Ավելի ուշ մրցակից թիմը կարողացավ գրավել հայկական կողմի դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։1։
Հիշեցնենք, Հայաստանի հավաքականը բացեց խաղի հաշիվը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղի առաջին խաղակեսի ավարտից հետո ավելացված րոպեներին հաջողությամբ իրացրեց 11 մետարոնոց հարվածը: