Վաղարշապատի համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն այսօր հերթական շրջայցի ընթացքում այցելել է թիվ 2 «Շուշան», թիվ 4 «Ձնծաղիկ», թիվ 6 «Արևիկ» և թիվ 5 «Գարուն» մանկապարտեզներ, որի ընթացքում ծանոթացել է մանկապարտեզների գործունեությանը, մանկավարժների աշխատանքային պայմաններին ու երեխաների համար ստեղծված միջավայրին, քննարկել է առօրյա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։

Թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզում ղեկավարը հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին՝ կարևորելով որակի և ժամկետների պահպանումը։

Արգիշտի Մեխակյանը շեշտել է նախադպրոցական կրթության որակի բարելավման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավասար հնարավորություններ և անվտանգ միջավայր ապահովելու առաջնահերթությունը։

Համայնքապետարանը շարունակելու է քայլեր ձեռնարկել մանկապարտեզների բարեկարգման և կրթական ծրագրերի արդիականացման ուղղությամբ։