Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 22։53-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:30-ին, մարվել՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:21-ին:
Այրվել է անասնագոմը:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն: