Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն սոցցանցի իր էջում հրապարակում է արել՝ նշելով․
«Այցելեցի Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի Շահումյան-Հանրապետություն հատված՝ հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին:
Նշված հատվածում այս պահին իրականացվում են 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող հիմնանորոգման աշխատանքներ:
Ծրագրի մրցութային արժեքը 271 800 000 ՀՀ դրամ է՝ 65% համայնք, 35% պետություն համաֆինանսավորմամբ:
Շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ քննարկեցինք իրականացվող աշխատանքների որակը, ժամկետների պահպանումը»։