ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցը՝ մոտ 2.3կմ երկարությամբ։
Շինարարի կողմից կատարվում են մայթերի կառուցման, հողային, այլ աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։