Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալն անդրադարձել է ՇՀԿ-ին Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության հարցին, նշել՝ ժամանակի սղության պատճառով այս տարի որոշում չի կայացվի։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն այս տարի դիմել էին ՇՀԿ-ին անդամակցելու համար, սակայն ժամանակի սղության պատճառով անդամ պետությունները չեն կարողացել որոշում կայացնել։ Սակայն երկու երկրների անդամակցության հարցը շարունակում է քննարկվել կազմակերպության կողմից»։