ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Սուրեն Խաչատրյանը նշանակվել է վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի ԲԴԽ-58-Ո-113 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Սուրեն Խաչատրյանին նշանակել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացմամբ դատավոր»,- ասված է նախագահի
հրամանագրում: