Օգոստոսի 28-ին թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում ձերբակալվեց և համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին է տեղափոխվել 40-ամյա մի կին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Նույն օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և կնոջ բնակության վայրում համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ մեթամֆետամինով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
40-ամյա կինը կալանավորվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում: