Այսօր Հայաստանում մեկնարկել է երրորդ ամենամյա միջազգային «Արբիտրաժային շաբաթ» միջոցառումը։ Այդ մասին տեսանյութին կից գրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«ՀՀ Կառավարությունը մեծ կարևորություն է տալիս վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացմանը։ Ուրախ եմ, որ աշխարհի տարբեր երկրներից շատ արբիտրներ և հաշտարարներ եկել են Հայաստան` մասնակցելու այս միջոցառմանը և կիսվելու իրենց փորձով»,- նշված է գրառման մեջ։