Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունում երրորդ եռամսյակը շարունակվել է հագեցած խորհրդակցությամբ:
Այս մասին տեղեկացրել է ծառայությունը:
Ներկայացվել ու ամփոփվել են արդեն իսկ կատարված աշխատանքները, քննարկվել ընթացիկ խնդիրները և դրանց լուծումները։
Առանձնացվել են նաև հարցեր, որոնց շուրջ նախատեսվում են լրացուցիչ քննարկումներ ու հստակեցումներ։ Ընդգծվել է, որ ծառայության գլխավոր ուժը հանրային շահին ծառայող վստահելի ու կարգապահ աշխատանքն է, իսկ հաջողված յուրաքանչյուր քայլ պետք է նպաստի ինչպես բնության պահպանությանը, այնպես էլ հանրային անվտանգության ամրապնդմանը։