Sեպտեմբերի 1-ից 2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտվել է 125 հանցագործություն:
Մասնավորապես՝
-
23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
12-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, թմրանյութի հայտնաբերման,
-
8 դեպք՝ խարդախության,
-
6 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
5 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
4-ական դեպք՝ խուլիգանության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու,
-
2-ական դեպք՝ թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։
Բացահայտվել են նաև շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, սուտ մատնության, սառը զենքի հայտնաբերման, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, ինքնիրավչության, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
8 դեպք՝ շորթման,
-
1-ական դեպք՝ խարդախության, բնակարանային գողության, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: