ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Սլովենիայում մասնակցում է «Բլեդ ռազմավարական համաժողովին»: Կոստանյանը գործընկերների հետ երկկողմ հանդիպումների ընթացքում ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, քննարկել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը: