««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների նպատակն է կարգավորումները համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը սեպտեմբերի 2-ին հրավիրված ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ:
Համլետ Սահակյանի խոսքով փաթեթով կարգավորում են նաև հարկային և մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: