300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով շահագործման է հանձնվել Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի միջնակարգ դպրոցը: Նոր դպրոցի կառուցման համար Կառավարությունը տրամադրել է շուրջ երկու միլիարդ դրամ: Հին կրթարանը, ըստ մարզպետի, դպրոց անվանելը ճոխություն էր, այնտեղ դասեր անցկացնելու տարրական պայմաններ չկային, դասերի մի մասն անցկացվում էր միջանցքներում: Նոր դպրոցի առաջին օրը երեխաների հյուրը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն էր:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան