Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության երկխոսությունը կողմերը կշարունակեն զարգացնել։ Թեհարն աշխատանքային այցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղարին ընդունել է նախագահ Փազեշքիանը: Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև արտգործնախարար Արաղչիի, իր գործընկերոջ՝ Ալի Լարիջանիի, Գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազիի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մուսավիի հետ: Պաշտոնական հանդիպումների ընթացքում Գրիգորյանին վստահեցրել են՝ Հայաստան-Իրան հարաբերությունները բարիադրացիական ու եղբայրական են: