Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է Հայաստանից Ռուսաստան բուսասանիտարական հսկողության ենթակա բեռներ տեղափոխելիս խստորեն պահպանել Եվրասիական տնտեսական միության և Դաշնության օրենսդրության պահանջները, որպեսզի հետագայում խուսափեն բեռների տեղափոխման սահմանափակումներից։ Հակառակ պարագայում Ռոսսելխոզնադզորն իրավունք ունի առաջարկել Տեսչականին՝ բուսասանիտարական սերտիֆիկատներ չձևակերպել պահանջները խախտած ընկերությունների անունով։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան