Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի, Արմավիրի մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանի հետ մասնակցել է Վաղարշապատ համայնքի Զվարթնոց թաղամասի մանկապարտեզի բացման արարողությանը:
Մանկապարտեզն ամբողջությամբ նորոգվել և կահավորվել է բարերար Գոռ Սահակյանի միջոցներով:
Այն նախատեսված է 120 երեխայի համար և այսօրվանից արդեն շահագործվում է:
Մանկապարտեզի տեղում նախկինում Զվարթնոցի մշակույթի տան շենքն էր, որը տասնամյակներ շարունակ չէր գործում և գտնվում էր անմխիթար վիճակում: