«Վեոլիա ջուր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է.
«Ի պատասխան այսօր մամուլում Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ջրամատակարարման հետ կապված հրապարակումների` տեղեկացնում ենք, որ գյուղը ներառված չէ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2016 թ. N 397Ա որոշմամբ ընկերությանը տրված լիցենզիայի սպասարկվող բնակավայրերի ցանկում։ Հետևաբար` Ձորաղբյուրը ընկերության կողմից չի սպասարկվում»։