Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ որոշմանը՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը: Ալեքսանդր Լուկաշևիչը տեղեկացրել է, որ խումբը նախատեսվում է վերջնականապես լուծարել մինչև 2025 թվականի դեկտեմբերը։
Նա մանրամասնել է, որ խոսքը երեք ինստիտուտի գործունեության դադարեցման մասին է, դրանք են՝ Մինսկի խումբը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնը և բարձր մակարդակի պլանավորման խումբը։