ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Ավետիք Դարբինյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ավետիք Դարբինյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Վահե Դավթյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Դավթյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: