Կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական ու համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում: Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և ավարտին հասցնել Ֆիրդուս թաղամասի կառուցապատումը: Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ֆիրդուս թաղամասում նախատեսվում է իրականացնել «Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցում» քաղաքաշինական ծրագիրը: Ֆիրդուս թաղամասը նախատեսվում է որպես բազմահարկ բնակելի գոտի՝ օղակաձև հրապարակով:
Գործադիրն ընդունել է նաև «Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետական ու համայնքային սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում: Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում են Երևանի Գլխավոր պողոտայի վերակառուցման աշխատանքներ: Կառուցապատման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է այդ տարածքում թվով 4 գույքային միավորի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ: Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ, ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը: