Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել օգոստոսի 8-ին: 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին դեռ շոկի մեջ էին, 13-ից սկսվել է լայնածավալ հարձակումը խաղաղության դեմ. ո՞նց անենք, որ ձախողենք, տապալենք, ո՞նց անենք, որ նոր էսկալացիա լինի: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 28-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դժբախտ է մեր ընդդիմությունը, որովհետև սահմանին զինվոր չի զոհվում, և դրանից նրանք դժբախտ ենք: Բա որ սահմանին զինվոր չզոհվի, բա ո՞ւմ հաշվին ապրենք, ո՞ւմ արյունը խմենք, որ ապրենք»,- ասաց նա:
Խաղաղության հեղինակը, ըստ Փաշինյանի, ՀՀ քաղաքացիներն են, որոնք 2018-ի մայիսից ամենօրյա ռեժիմով հիբրիդային քարոզչական հարձակումների տակ են, մինչդեռ ժողովուրդը, վարչապետի գնահատմամբ, առավել քան դիմակայուն գտնվեց:
«Ուզում եմ ժողովրդին շնորհակալություն հայտնել այս խաղաղության համար: Նրանք վաստակել են խաղաղությունը: Նրանք արժանի են խաղաղության, բարեկեցության: Նրանք արժանի են լավ կյանքի»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության դժգոհություններին՝ Փաշինյանը հայտարարեց. «Մենք մտել ենք նախկին քաղաքական... Հայաստանում իշխանությունը բռնազավթած քաղաքական խմբակների վերջնական ոչնչացման փուլ, և նրանք ձեռքերը փրփուրներին են գցել, հիմա այս ասուլիսներին նաև փրփուրներից եմ ազատում ջրավազանի երեսը, որպեսզի նրանց էջը հորով-մորով անենք և անցնենք առաջ»: