2001 թվականի սեպտեմբերի 24-ին «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի որդին համաձայնել է, որ հոր աճյունը արտաշիրիմեն: Դրա անհրաժեշտությունն առաջացել է դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի՝ այս տարվա մայիսի 16-ի ցուցմունքից հետո: Ըստ հանրային մեղադրողի՝ նոր ի հայտ եկած հանգամանքները կարող են հանգեցնել եզրակացության, որ կատարվել է դիտավորյալ սպանություն. այս հանցատեսակի համար վաղեմության ժամկետ չի գործում: Մեղադրյալի աթոռին դարձյալ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապահն է:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: