Ցեղասպանության հուշահամալիր-թանգարանի նորոգման աշխատանքների համար պետությունը հատկացրել է շուրջ 800 մլն դրամ: Այսօր տեղեկացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն ու ընդգծել, որ բոլոր աշխատանքներն իրականացվում են ամենայն հոգածությամբ: Ժաննա Անդրեասյանը սեպտեմբերի 1-ին ընդառաջ հանդիպել է լրագրողների հետ: Նախարարը նշել է, որ նոր չափորոշիչը ներդրվում է նաև առաջին դասարանում, և նոր այբբենարաններ են լինելու:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։