«Սրբազան պայքար» կոչվող շարժման մասնակիցների գործով հերթական դատական նիստում քննվել է 18 մեղադրյալից ևս տասի՝ Տիգրան Գալստյանի, Կարո Օկումուշյանի, Տիգրան Թոփալյանի, Մովսես Շարբաթյանի, Իգոր Սարգսյանի,Դավիթ Գալստյանի, Միհրան Մախսուդյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Հայկ Շահնազարյանի խափանման միջոցի հարցը:
9 մեղադրյալի դեպքում դատարանն ընդունել է Հանրային մեղադրողների միջնորդությունները և խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով:
Խափանման միջոցները փոխելու պաշտպանների միջնորդությունները մերժվել են, քանի որ, ըստ դատավորի, կալանքի հիմքերը չեն նվազել և խափանման այլ միջոցներ ի զորու չեն ապահովելու մեղադրյալների պատշաճ վարքագիծը:
Աղվան Արշակյանի պարագայում դատարանը մերժել է կալանքը խափանման միջոց ընտրելու՝ դատախազների միջնորդությունը և հաշվի առնելով մեղադրյալի առողջական վիճակը՝ որոշել է երեք ամսով երկարաձգել գործող խափանման միջոց տնային կալանքը: