ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում փողերի լվացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներով ձերբակալվել է երկու անձ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա։ Այս մասին «Լուրերի» հարցին ի պատասխան հաստատեցին կոմիտեից:
Նշենք՝ մամուլում շրջանառվում էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանին:
Վարդան Վարդանյանը 2007-2012 թվականներին զբաղեցրել է քաղաքաշինության նախարարի պաշտոնը, իսկ 2018 դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: