ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է «Supermicro» տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Քլեյ Չենի գլխավորած պատվիրակությանը։
«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։
«Supermicro»-ն աշխարհում առաջատար ընկերություններից է բարձր արտադրողականությամբ սերվերների, պահեստավորման համակարգերի և էներգախնայող տվյալների կենտրոնների լուծումների ոլորտում։
Ընկերության տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արհեստական բանականության, մետատվյալների մշակման, ամպային հաշվարկների և առաջատար թվային ենթակառուցվածքների ոլորտներում։
Իմ խոսքում ընդգծել եմ, որ ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը, արհեստական բանականության կիրառումը և նորարարական լուծումների ներդրումը»,- գրել է նա: