Հայաստանի և Իրանի համար մեր պետությունների միջև միջազգային սահմանների անխախտելիությունն ու անխափան հաղորդակցությունն ունի կենսական նշանակություն, հայտարարել է վարչապետ Փաշինյանը` նախագահի նստավայրում հյուրընկալելով նախագահ Փեզեշքիանին:
Հայաստանի ղեկավարը մանրամասնել է, որ նախագահին է ներկայացրել օգոստոսի 8-ին ստորագրված համատեղ hռչակագրի, նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի մանրամասները:
Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին, վարչապետ Փաշինյանին հրավիրել Իրան:
Մանրամասները՝ ռեպորտաժում։