«Աղբի վերամշակման նոր գործարանի երկփուլ մրցույթը մինչև տարեվերջ պետք է կայանա»,- գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարել է Երևանի քաղաքապետը: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ սա մայրաքաղաքի ամենակարևոր ու ամենադժվարին հարցերից մեկն է, և այստեղ այլևս հապաղել չի կարելի: «Կա՛մ մինչև տարեվերջ մրցույթը կկայանա, կա՛մ ես արդեն համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ»,- նշել է քաղաքապետը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: