ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Սպիտակ տանը այսօրվա հանդիպումներից անմիջապես հետո: Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Նա [Պուտինը] սպասում է իմ զանգին, երբ մենք կավարտենք այդ հանդիպումը», — ասել է Թրամփը: Դրանից հետո ԱՄՆ նախագահը շնորհակալություն է հայտնել լրագրողներին, և մամուլի ասուլիսն ավարտվել է: