Օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել Օդեսայի շրջանին, ինչի հետևանքով հրդեհվել են ադրբեջանական SOCAR նավթագազային ընկերության օբյեկտները։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակման հետևանքները վերացվել են ավելի քան 100 փրկարարների, կամավորների, Ուկրաինայի ազգային գվարդիայի և տեղական հրշեջ ջոկատների հրշեջների օգնությամբ։
ԶԼՄ-ները նշում են, որ հարձակումը տեղի է ունենում Կիևի և Բաքվի միջև վերջերս կնքված էներգետիկ համաձայնագրերի և ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին։ Դեռևս հուլիսին ուկրաինական «Նավթոգազի» ղեկավարությունը՝ Սերգեյ Կորեցկու գլխավորությամբ, հայտարարեց պատմական իրադարձության մասին. SOCAR Energy Ukraine-ի միջոցով առաջին անգամ Ադրբեջանից Ուկրաինա ուղիղ գազի մատակարարում է իրականացվում:
Իսկ միջադեպից կարճ ժամանակ առաջ՝ օգոստոսի սկզբին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր ավիահարվածների հետևանքով SOCAR-ի ուկրաինական օբյեկտներում ավերածությունների մասին։ Վնասված ակտիվների թվում էին նավթի զետեղարանները և ադրբեջանական գազի տարանցումն ապահովող ենթակառուցվածքները։