Ուկրաինան բանակցում է Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու շուրջ: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը:
«Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում ադրբեջանական գազի մատակարարման շուրջ: Ադրբեջանը հետաքրքրված է դրանով: Եթե պայմանագիր կնքվի, ապա մենք կշարունակենք գազի մատակարարումները 2025 թվականին»,- ասել է Գրինչուկը «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությանը տված մեկնաբանության մեջ:
Նախարարը նշել է, որ Անդրբալկանյան միջանցքով Ադրբեջանից Ուկրաինա գազի մատակարարման պիլոտային նախագիծն արդեն ավարտվել է, աշխատանքներ են տարվում պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ՝ նման մատակարարումները շարունակելու համար։
Հունիսի 9-ին ուկրաինացի խորհրդարանական Ալեքսեյ Կուչերենկոն հայտնել է, որ Ուկրաինան այս ձմռանը կարող է բախվել գազի իրական դեֆիցիտի, քանի որ ջեռուցման սեզոնի համար պակասում է մոտ 10 միլիարդ խորանարդ մետր վառելիք։