Տիեզերքը գլոբալ գերիշխանության համար պայքարի նոր մրցադաշտ է, գրում է Euronews-ը: Արբանյակը հնարավոր է շարքից հանել առանց մեկ փամփուշտի՝ ջախջախիչ հարված հասցնելով նրա ծրագրային ապահովմանը կամ խափանելով Երկրից ազդանշաններ ուղարկելու կամ ստանալու ունակությունը:
Euronews-ը օրինակ է բերում Ուկրաինայի հետ կապված միջադեպը: Այս տարի Կրեմլին աջակցող հաքերները գրավել էին ուղեծրային արբանյակը, որն ապահովում է Ուկրաինայի հեռուստատեսային հեռարձակումը, և Ռուսաստանում անցկացված Հաղթանակի օրվա զորահանդեսը հեռարձակել Ուկրաինայում: Սովորական հաղորդումների փոխարեն ուկրաինացի հեռուստադիտողները տեսել են Մոսկվայի զորահանդեսի կադրերը՝ տանկերի, զինվորների և զենքերի էշելոններ։ Ըստ լրատվականի՝ ուղերձը նպատակ ուներ վախեցնել և ցույց տալ, որ 21-րդ դարում պատերազմ է մղվում ոչ միայն ցամաքում, ծովում և օդում, այլև կիբեռտարածությունում և տիեզերքում։
Ներկայումս Երկրի ուղեծրում կա ավելի քան 12.000 գործող արբանյակ, որոնք կարևոր դեր են խաղում ոչ միայն հեռարձակման հաղորդակցության մեջ, այլև ռազմական գործողություններում, նավիգացիոն համակարգերում, ինչպիսիք են GPS-ը, հետախուզական տվյալների հավաքագրման և տնտեսական մատակարարման շղթաները։