Երեկ տեղի ունեցած համերգի ընթացքում հանցագործության և իրավախախտման որևէ դեպք չի եղել։ Այս մասին 1Lurer.am-ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտում նախօրեին տեղի ունեցած Արկադի Դումիկյանի համերգին, որին ներկա է եղել շուրջ 40 000 քաղաքացի։
«Համերգի ընթացքում ՆԳՆ-ն ապահովել է պատշաճ հասարակական կարգ և ճանապարհային երթևեկության անվտանգություն։
Համերգի ընթացքում հանցագործության և իրավախախտման որևէ դեպք չի եղել, համերգից հետո եղել է երթևեկության հապաղում, որը կարճ ժամանակ անց վերականգնվել է»,- ասացին ՆԳՆ-ից։
Ավելի վաղ վարչապետը գրառում էր արել՝ անդրադառնալով վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած երեք համերգներին։
«Երկու ամսվա ընթացքում Հայաստանում տեղի է ունենում երեք համերգ շուրջ 22 հազար, 31 հազար և 41 հազար հանդիսատեսով։
Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում։
Իրական Հայաստանում, իրական մարդկանց կյանքի ցնծությունը։ Կեցցե՛ք»,- գրել էր վարչապետը։