ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարգանքի են արժանի գագաթնաժողովի անցկացման համար. քանի դեռ երկրների միջև բարձր մակարդակի երկխոսություն է ընթանում, աշխարհն ավելի անվտանգ է՝ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
Նրա խոսքով՝ գագաթնաժողովում ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների սեղանի շուրջ:
«Խաղաղության կարելի է հասնել միայն բանակցությունների, երկխոսության և դիվանագիտական ուղիները բաց պահելու միջոցով։ Մենք՝ հունգարացիներս, պաշտպանում ենք այդ դիրքորոշումն արդեն 3,5 տարի՝ հանդես գալով Բրյուսելի և եվրոպացի ռազմատենչ քաղաքական գործիչների դեմ»,- նշել է Սիյարտոն: